ՀՀԿ անդամների կողմից ընտրակաշառք առաջարկելու մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀԿ անդամների կողմից ընտրակաշառք առաջարկելու մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

PanARMENIAN.Net - «www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին:

Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ:

Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար,. ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---