Ա.Ղուկասյան. Եթե իմ ստուգումները, ըստ իշխանության, շոու են, ապա չեմ համագործակցի բժիշկների հետ![]() 11 փետրվարի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը, ըստ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, ճնշումներ է գործադրում իր վրա և ասում է, որ առողջության պահպանության համար որոշակի գործողություններ են անհրաժեշտ: «Մեր պետությունը որոշեց պատասխանատվություն վերցնել իմ առողջության համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ այստեղ որոշ հակասություն կա: «Երբ ես այդ ուղղությամբ քայլեր արեցի, այսինքն գնացի տուն և պրոցեդուրաներ կատարեցի, իշխող կուսակցությունից Արմեն Աշոտյանն ասաց, որ սա «ռեալիտի շոու» է: Այս հարցում իշխանությունը պիտի կողմորոշվի` եթե նրանք կարծում են, որ հացադուլավորի կողմից անհրաժեշտ գործողությունների կատարումը շոու է, ապա ես ամբողջապես կհրաժարվեմ Առողջապահության նախարարության հետ աշխատելուց: Եթե իրենք ընդունեն, որ սա շոու չի և եթե Արմեն Աշոտյանը հրապարակավ ընդունի, որ դա շոու չի, ապա ես նախարարության հետ կհամագործակցեմ և իրենց առաջարկած գործողությունները լուրջ կդիտարկեմ, առ այսօր ես դրանք լուրջ չեմ դիտարկում», - ասաց թեկնածուն: Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին այցելել էր Անդրիաս Ղուկասյանին, և նրան հորդորել հետազոտություն անցնել որևէ բուժհաստատությունում: Առողջապահության նախարարը նշել էր, որ լիարժեք հետազոտությունները պետք է իրականացվեն հիվանդանոցային պայմաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |