ՍԿՍՎԵԼ Է ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑՆ ԷՍՏՈՆԻԱ 7 սեպտեմբերի 2005 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեեմբերի 7-ին, պաշտոնական այցով Էստոնիա է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ երկրի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Սա հայ-էստոնական հարաբերությունների պատմության մեջ նման որակի առաջին այցն է: Այցն իրականացվում է ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության հարաբերությունների զարգացման ծրագրի շրջանակներում (IPAP): Այցի ծրագրում նախատեսված են բանակցություններ Էստոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաակ Իերյույուտի եւ Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ալար Լանեմանի հետ: Քննարկվող հարցերի թվում է` երկու երկրների ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու բովանդակությունը, տարածաշրջանային գործընկերությունը եւ Էստոնիայի ու Հայաստանի զինվորականների մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Հայաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերի 8-ին կայցելի Տարտույում գտնվող Բալթիական ռազմական քոլեջ, իսկ սեպտեմբերի 9-ին կստորագրի երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին համատեղ հուշագիր: Այնուհետեւ Ս. Սարգսյանը կայցելի Տալինում գտնվող հայկական եկեղեցի եւ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |