Պուտինը Պետդումային է ներկայացրել ԱՊՀ երկրների ՀՕՊ գործողությունների մասին համաձայնագիրը

Պուտինը Պետդումային է ներկայացրել ԱՊՀ երկրների ՀՕՊ գործողությունների մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ԱՊՀ երկրների ՀՕՊ հերթապահների գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը՝ օդանավի զավթման կամ առևանգման մասին տեղեկատվության դեպքում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ահաբեկչական գործողության սպառնալիքի դեպքում օդանավի վերացման համար զենքն ու մարտական տեխնիկան կիրառվում են այն դեպքում, երբ սպառված են բոլոր հնարավոր միջոցները օդանավին վայրէջք պարտադրեկու համար, ըստ կողմերի ազգային օրենսնդրությունների, ասվում է փաստաթղթում:

Համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում 2011թ. սեպտեմբերի 3-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---