Կվերանորոգվեն Երևանի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբները![]() 11 փետրվարի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը: Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում կկիրառվի նաև հրապարակների և փողոցների լանդշաֆտային դիզայնով ձևավորման սկզբունքը: Կենտրոն վարչական շրջանում նախատեսված տարածքների էսքիզային տարբերակներն արդեն պատրաստ են: Զեկուցվել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջիկայում պատրաստ կլինեն նաև մյուս վարչական շրջանների լանդշաֆտային ձևավորման էսքիզային տարբերակները: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի ստուգման, վթարների վերականգնման և նոր ցանցերի անցկացման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |