Քաղաքապետարանը կշարունակի պայքարել հասարակական տրանսպորտում վարորդների ծխելու դեմ

Քաղաքապետարանը կշարունակի պայքարել հասարակական տրանսպորտում վարորդների ծխելու դեմ

PanARMENIAN.Net - Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհների կառուցման աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրություն դարձնել նաև հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման գործընթացին:

Զեկուցվել է նաև, որ մինչ շինբարեկարգման հիմնական ծրագրերի մեկնարկը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում շարունակվում են փոսալցման աշխատանքերը:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման և հասարակական տրանսպորտում ծխող վարորդների հայտնաբերման մասով կազմվել են արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի բացառման, ինչպես նաև բարձր երաժշտությունն արգելելու ուղղությամբ վերահսկողությունը:

Հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել նաև հատկապես բազմաբնակարան շենքերի նկուղային և առաջին հարկերում գործող ժամանցի կենտրոնների ժամը 24:00-ից հետո, օրենքով սահմանված կարգով, գործունեության պատշաճ կազմակերպումը. «Այս տարեսկզբին իմ կողմից հանձնարարվել է ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվություն չտրամադրել այն ժամանցային կենտրոններին, որոնց ոչ պատշաճ կազմակերպած աշխատանքից կդժգոհի տվյալ շենքի կամ հարակից տարածքի թեկուզև մեկ բնակիչ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիների կողմից, ինչը սակայն չի նշանակում, թե պետք է բավարարվենք կատարածով: Պատասխանատու բոլոր ծառայություններն այսուհետ էլ պետք է խստորեն հետևեն սահմանված նորմերի պահպանմանն ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին:» - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 32 ընտանիք, 37 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը, PanARMENIAN.Net ին են հայտնել քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---