Սամութ. Հայ ժողովուրդն արժանի է ստանալ Հայրիկյանի մահափորձի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը11 փետրվարի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը խեղաթյուրված դրամայի տարրեր ներմուծեց, սակայն, դրանից զատ, նախընտրական մթնոլորտը Հայաստանում հանդարտ է և նույնիսկ ձանձրալի: Այդ մասին հայտարարել է բրիտանական ոչ կառավարական Links կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը: «Դժվար է ասել, թե ով և ինչու է կանգնած Հայրիկյանի դեմ մահափորձի ետևում: Բայց, ես համաձայն եմ, որ Հայրիկյանի դեմ մահափորձը ուղղված էր ոչ թե մարդու, այլ ավելի շուտ գործընթացի դեմ»,-ասել է բրիտանացի փորձագետը: Անդրադառնալով ընդհանուր առմամբ նախընտրական արշավին՝ Սամութը նշեց, որ 2012թ. երկու անգամ մրցակցային ընտրություններ անցկացվեցին Հարավային Կովկասում՝ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մայիսին և Վրաստանում հոկտեմբերին: «Դրանք մրցակցային էին ինչպես քարոզարշավի, այնպես էլ մասնակիցների առումով: Ընտրությունները հիմնականում դրական գնահատվեցին, թեև կային որոշ լուրջ խնդիրներ: 2012թ. ԱԺ ընտրությունների համեմատ նախագահական ընտրությունները Հայաստանում առավել հանգիստ են անցնում»,-ասել է նա: Անդրադառնալով նրան, որ Հայրիկյանն իր մահափորձի մեջ մեղադրել է «ռուսական իմպերիալիզմը», Սամութը նշել է. «Ռուսաստանը ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում, դա բոլորի համար պարզ է: Սակայն, Հայրիկյանը լուրջ մրցակից չէ Սարգսյանի համար, ինչո՞ւ պետք է ձգտեին վերացնել նրան: Չեմ կարծում, թե կարելի է շահարկել այդ թեման: Հուսով եմ, որ համապարփակ ու թափանցիկ քննություն կկատարվի: Հայ ժողովուրդն արժանի է, Հայրիկյան մահափորձի հետ կապված հարցերի պատասխանը ստանալու»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |