«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է11 փետրվարի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է: Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը անցկացրեց Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին ու գործընկերներին նվիրվող օրացույցների մրցույթ: Մրցույթին մասնակցում էին նաև տարբեր վարկային կազմակերպություններ, այդ թվում` Հայինկասացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացավ մրցանակ ու վկայական «Խորհրդանշական ու իմաստավորված ձևավորում» անվանակարգում: Օրացույցը պարունակում է տարբեր ասացվածքներ և իմաստուն արտահայտություններ, որոնք բացատրում են բանկի կողմից առաջարկվող ծառայությունների էությունը: Մրցանակի հանձնման ժամանակ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն ընդգծեց օրացույցի սոցիալական ուղղվածությունը, նկարագրված բանկային ծառայությունների խորը իմաստն ու ինքնատիպ բացատրությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |