Ն. Զոհրաբյան. Եթե ԵԽ-ն չկարողանա կանխել Բաքվի «նավթադոլարային առաջընթացը», կկանգնի լուրջ ճգնաժամի առջև11 փետրվարի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի և նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաև հետընտրական հնարավոր քաղաքական զարգացումներին, հայտնել է ԱԺ մամլո ծառայությունը: Նաիրա Զոհրաբյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկեցին մայիսին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդում նախարարների կոմիտեի նախագահության ստանձնման հարցը: Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ կարևոր է, որ Հայաստանը հստակեցնի իր վեցամսյա նախագահության ժամանակահատվածի հիմնական գերակայությունները, որպեսզի դրանք լինեն իրապես աշխատող և կենսունակ: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի համար դա կարևոր ժամանակահատված է` ցույց տալու եվրոպական արժեքներին իր հավատարմությունը: Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունը հայտնեց վերջին շրջանում Եվրոպայի խորհրդում արժեքների ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը կարողանում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, իր նավթադոլարներով մթնոլորտ ստեղծել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե Եվրոպայի խորհուրդը և միջազգային կառույցները չկարողանան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի «նավթադոլարային առաջընթացը» կանխելու համար, ապա կկանգնեն լուրջ ճգնաժամի առջև: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |