ICES նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի հետ11 փետրվարի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար ու Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերը հանդիպել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵԽ ԽՎ նախկին փոխնախագահ, առաքելության անդամ Աննա Չուդովան: Ցինկերը ներկայացրել է իր գլխավորած կենտրոնի աշխատանքը, նշել է, որ նրա անդամներն արդեն վերլուծել են ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ԿԸՀ հետ: Բացի այդ, Ցինկերը նշել է, որ դիտորդները աշխատանքային հանդիպումներ են ունեցել թեկնածուների մեծ մասի հետ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները հարթ կանցնեն, ավելի հարթ, քան մայիսի ԱԺ ընտրությունները: Այն ժամանակ ի հայտ եկած թերություններից շատերը շտկվել են: Մասնավորապես, ճշգրտվել են ընտրողների ցուցակները, լուծվել է ահետացող թանաքի հարցը անձնագրերում դրոշմ դնելու համար: Դիտորդներն այսօր հանդիպել են նաև նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: Փետրվարի 16-ին կայանալիք մամլո ասուլիսում կներակայացվի դիտորդների երկրորդ միջանկյալ զեկույցը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |