Հայաստանում հեծանվասպորտի մրցաշրջանի բացումը կայանալու է մարտի 8-ին11 փետրվարի 2013 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը Իջևանում անցկացրել է 15-օրյա հավաք, որին մասնակցել են 10 մարզիկներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք նախապատրաստվել են այս տարվա մրցաշրջանի բացմանը: Իսկ բացումը կայանալու է մարտի 8-10-ը Էջմիածնի խճուղում, իսկ այնուհետև` հեծանվահրապարակում: Մայիսին անցկացվելու են Հայաստանի խճուղային և հեծանվահրապարակի առաջնությունները: «Առաջին միջազգային մրցաշարը, որտեղ մենք մասնակցելու ենք, կայանալու է հունիսին Հոլանդիայում: Այն կոչվում է պատանեկան Օլիմպիական օրեր: Հուլիսի 9-13-ը Պորտուգալիայում անցկացվելու է հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունը, իսկ հուլիսի 18-ից Չեխիայում մեկնարկելու է խճուղային առաջնությունը»,- ասաց նա: Այդ մրցաշարերից հետո Հայաստանի ընտրանին կրկին հավաք է անցկացնելու և պատրաստվելու է աշխարհի առաջնությանը, որն ընդունելու է Շոտլանդիան: «Մրցութային ծրագրում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, եթե հովանավորներ լինեն, կկարողանանք ավելի շատ մրցաշարերի մասնակցել, դա հնարավորություն կտա մեր հեծանվորդներին փորձ ձեռք բերել»,- ավելացրեց նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |