Ամերիկյան համալսարանը կարող է մասնակցել զորամասերում զինծառայողների նախապատրաստական կրթական ծրագրերին![]() 11 փետրվարի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՀ-ի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը և Ա.Միրզախանյանը մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքների վերաբերյալ, նշել, որ այն գնահատվել է արդյունավետ և կունենա շարունակություն: Քննարկումների արդյունքում մատնանշվել են հիշյալ ծրագրում ներգրավվելու դեպքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հնարավոր մասնակցության ձևերը: Մինչ զորացրվելը բուհեր ընդունվելու նպատակով հենց զորամասերում զինծառայողներին նախապատրաստական կրթական ծրագրերում ներառելու ՀՀ կառավարության նախաձեռնության հանդեպ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրություն էր հայտնել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի՝ բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ վերջերս կայացած հանդիպմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |