ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է 7 սեպտեմբերի 2005 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Ջուդի Վան Ռեստի, Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրեն Ստեֆան Նիքսի հետ քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գործունեությանն առնչվող հարցեր: Սենատոր Պոլ Սարբեյնսի, կոնգրեսականներ Խավիեր Բեկերայի, Բոբ Մենենդեզի, Էդ Ռոյսի , Ջորջ Ռադանովիչի, Ստենի Հաուերի հետ ունեցած առանձնազրույցների առանցքում Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող խնդիրներն էին: Արթուր Բաղդասարյանը անընդունելի համարեց առկա Կարս-Գյումրի երկաթգիծը գործարկելու փոխարեն Թուրքիայի կողմից Հայաստանը շրջանցելով նոր երկաթգիծ կառուցելու մտադրությունը եւ կոչ արեց առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումների ժամանակ պաշտպանել Հայաստանի արդարացի դիրքորոշումը: Ա.Բաղդասարյանը հանդիպել է նաեւ «Վուդրո Վիլսոն» կենտրոնի տնօրեն Լ.Համիլտոնի հետ եւ քննարկել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ներքաղաքական զարգացումներին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |