Երևանում բացվել է Հայաստանի քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդես11 փետրվարի 2013 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպել է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ ներկայացված է Հայաստանում գործող խոշոր քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։ Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդեսին մասնակցում է ոլորտի ավելի քան 50 կազմակերպություն, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն, «Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն, ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և այլն։ Ցուցահանդեսին ներկա ձեռնարկություններից շատերը համագործակցում են ճարտարագիտական համալսարանի ֆակուլտետների, մասնավորապես, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի հետ: Ցուցահանդեսը, որը գործում է ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքում, այցելուների համար բաց կլինի մինչև փետրվարի 15-ը: Ցուցահանդեսի նպատակն է դիմորդներին և հանրության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի քիմիական արդյունաբերության վիճակն ու զարգացման տեմպերը, միաժամանակ ընդլայնել քիմիական արտադրական ձեռնարկությունների հետ բուհի համագործակցությանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |