Չակ Հեյգելը մտադիր է ընդլայնել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը![]() 12 փետրվարի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի սպառազինությունների գծով կոմիտեի ղեկավար Մարկ Լևինը Սենատում ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնի համար Չակ Հեյգելի թեկնածության լսումների ժամանակ գրավոր հարցում է ուղարկել ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Հեյգելի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը կոմիտեում տեղի կունենա այսօր, իսկ ամբողջական թվեարկությունը Սենատում՝ շաբաթվա ավարտին: Գրավոր հարցմանն ի պատասխան Հեյգելը նշել է, որ հարաբերությունների զարգացման համար կան աճի հնարավորություններ, և նշել է այն ոլորտները, որտեղ կարելի է ամրապնդել գործակցությունը: «Ես կշարունակեմ սատարել հայկական բանակի բարեփոխումներին, հատկապես խաղաղապահ գումարտակում: Մենք նաև կամրապնդենք հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ ճշտելու համար համագործակցության նոր ոլորտները»,-ասել է Հեյգելը: «Մենք շնորհակալ ենք նախագահ Լևինին հարցի համար և կիսում ենք սենատոր Հեյգելի այն կարծիքը, որ կան համագործակցության զարգացման բազում հնարավորություններ և պետք է առաջ նայենք այս հարցում»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |