Վանես Մարտիրոսյանը կարող է հանդիպել Խավիեր Մասիելի հետ

Վանես Մարտիրոսյանը կարող է հանդիպել Խավիեր Մասիելի հետ

PanARMENIAN.Net - WBO Latin գոտու տիտղոսակիր Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը հաղթել է Էմիլիո Խուլիո Խուլիոյին: Մենամարտը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում և ավարտվել է հինգերորդ ռաունդում մրցավարների որոշմամբ:

Այսպիսով, Մասիելը դարձավ Վանես Մարտիրոսյանի (ԱՄՆ) հավանական հակառակորդը: Հավանաբար, Մարտիրոսյան-Մասիել մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Մակաոյում (Չինաստան):

Ավելի վաղ Մարտիրոսյանը հրաժարվեց հանդիպել Էրիսլենդի Լարայի հետ, այդ զույգի հաղթողը պետք է հանդիպեր WBС չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---