Դավիթ Նալբանդյանը Սան Պաուլուում կխաղա չիլիացի Խորխե Ագիլարայի դեմ![]() 12 փետրվարի 2013 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Սան Պաուլուում ընթանում են Բրազիլիայի բաց առաջնության խաղերը, որտեղ հանդես կգա նաև արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Արդեն հայտնի է, որ մենախաղում նրա մրցակիցը կլինի Խորխե Ագիլարան Չիլիից: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին: Չիլիացի թենիսիստը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 191-րդ տեղը, իսկ Նալբանդյանը՝ 85-րդ: Զուգախաղում Նալբանդյանը Ռաֆայել Նադալի հետ կդիամակայի Գիլյերմո Գարիսիա Լոպեսին և Պաբլո Անդուխարին Իսպանիայից: Նադալը Սան Պաուլու է ժամանել երեկ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,267,875 եվրո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |