25 տարի առաջ 1988թ. փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը![]() 12 փետրվարի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - 25 տարի առաջ 1988թ. փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որի մասնակցիները պահանջում էին վերամիավորել Արցախը Հայաստանի հետ: Հանրահավաքի կազմակերպիչներն էին ԼՂԻՄ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Ըստ Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից մեկի, իսկ այնուհետև Արցախի ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հիշողությունների, 1988թ. հանրահավաքային փուլի սկզբում Արցախի ընդհատակում արդեն աշխատում էր մոտ 150 մարդ: Նրանք պատրաստվում էին ապագա հանրահավաքներին, ստորագրահավաքներ էին կազմակերպում պարտիական ու պետական մարմիններին ուղղված կոչերի տակ: Նրանք նաև թռուցիկներ էին տարածում, աշխատում էին մարդկանց հետ, բացահայտում էին խտրականության դեպքերը: Հադրութի հանրահավաքից հետո շարժումը տարածվեց ողջ Արցախի տարածքում: ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը կազմող հայերի խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանը ագրեսիա սանաձեզերծեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ ՊԲ-ն ստեղծեց նաև ԼՂՀ անվտանգության գոտին, որը ներառում է 7 շրջաններ: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց և ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |