Հայաստանի դահուկավազքի հավաքականը ԱԱ է մեկնելու փետրվարի 15-ին![]() 12 փետրվարի 2013 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Մի քանի օրից Իտալիայում մեկնարկելու է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որին 8 մարզիկներով մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ Իտալիա են մեկնելու այս տարվա Հայաստանի առաջնությունում հաջող հանդես եկած մարզիկները: Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Սերգեյ Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը, Մյասնիկ Ղարիբյանը, Սյուզաննա Վարոսյանը, Վալյա Վարոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը: Հայ դահուկորդների հետ մրցավայր են մեկնելու նաև հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը և մարզիչ Արթուր Միքայելյանը: Հայաստանի պատվիրակությունը երկու խմբով է մեկնելու Իտալիա, առաջինն ուղևորվելու է փետրվարի 15-ին, իսկ երկրորդը` 18-ին: Առաջնությունն ավարտվելու է փետրվարի 24-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |