Թուրքիան վնասում է ՆԱՏՕ-ին՝ կապերը թուլացնելով Իսրայելի հետ![]() 12 փետրվարի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԱԽ ղեկավարի տեղակալ Իրան Լերմանը հայտարարել է, որ պետք է պարզ ասել, որ Թուրքիան վնասում է ՆԱՏՕ-ին՝ կապերը թուլացնելով Իսրայելի հետ: Լերմանը ելույթ է ունեցել Երուսաղեմում Հյուսիսային Ամերիկայի հիմնական հրեական կազմակերպությունների խորհրդաժողովում՝ հայտարարելով, որ Անկարայի ջանքերն, ուղղված Իսրայելի ու ՆԱՏՕ-ի համագործակցության խարխլմանը, վնասում են առաջին հերթին ՆԱՏՕ-ին, ոչ թե Իսրայելին, և դա չի համապատասխանում դաշինքի անդամի կարգավիճակին: «Այն դեպքում, երբ քաղաքականության մեջ փոթորիկը շարունկավում է, տնտեսական ոլորտում հարաբերությունները երբեք այսքան լավը չեն եղել, Թուրքիայում գիտակցում են, որ մեր ընդհանուր շահերը չափազանց շատ են»,-ասել է նա: Լերմանն առաջին անգամ հրապարակավ Իսրայելի վերաբերմունքն է հայտնել քրդական խնդրի վերաբերյալ: Նա ասել է, որ Իսրայելը «չպետք քրդերից ավելի քրդամետ լինի» և ինքնիշխանություն պահանջի նրանց համար: Միևնույն ժամանակ նա հավելել է. «Պատմականորեն քրդերը մեր դաշնակիցներն են եղել, և կարող են դառնալ կայունության հենքերից մեկը տարածաշրջանում», հայտնում է MIGnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |