Վարդան Սեդրակյան. Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան, ինձ կձերբակալեն

Վարդան Սեդրակյան. Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան, ինձ կձերբակալեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ բոլորին հայտնեց, որ, իր խորին համոզմամբ, իրեն փետրվարի 22-ին կամ 23-ին կձերբակալեն:

«Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան»,-համոզված է նախագահի թեկնածուն: Սեդրակյան ասում է, որ հենց սկզբից բոլորը փորձում էին պարզել՝ ինչ կապ ունի ինքը հոկտեմբերի 27-ի գործի հետ: Հիմա էլ համոզված է, որ իրեն նաև մարտի 1-ի իրադարձությունների հետ են կապելու:

Թեկնածուն ասում է, որ դեռ չի կարող ասել, թե ովքեր են փորձում Հայրիկյանի մահափորձի մեջ ներքաշել իրեն: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ կասկածվողների ձերբակալությունից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ ճանաչում է նրանց, և որ նրանք են վերանորոգել իր բնակարանը:

 Ուշագրավ
---