Ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել CCAF ներկայացուցիչները![]() 12 փետրվարի 2013 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը: Ըստ անկախ լրագրող Ժան Էքիյանի, Ցեղասպանության մասին նոր օրինագծի մշակման աշխատանքներին կարող են մասնակցել CCAF ներկայացուցիչները: Ֆրանսիայի ԱԺ քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես գրում է Nouvelles d`Armйnie-ն, նոր օրինագծի հեղինակը կրկին «Հանուն ժողովրդական շարժման միության» կուսակցությունից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն է: Նոր օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների քրեականացման» հոդվածի վրա: Այդ օրինագծով մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է պահանջվում ցեղասպանության ժխտման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |