Բարելավվում են առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորումները![]() 12 փետրվարի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի առաջարկությունների փաթեթը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Ուսումնասիրվել և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ են ներկայացվել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման ոլորտում: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից առաջարկություններ են ներկայացվել նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման, ինչպես նաև փրկարար ծառայողների, զինծառայողների, զինծառայողներին հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման վերաբերյալ: Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործընթացներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |