Ադրբեջանը մեղադրել է Եվրոպային Nabucco-ի իրագործումը ձախողելու մեջ![]() 12 փետրվարի 2013 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ, բնական պաշարների, էներգետիկայի ու բնապահպանության կոմիտեի նախագահ Վալեհ Ալեսկերովը Եվրանեսթի ԽՎ էներգետիկ անվտանգության կոմիտեի նիստում, որն անցնում է Բաքվում, Եվրախորհրդարանի որոշ անդամների մեղադրել է Nabucco նախագծի հարցում անգրագիտության մեջ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալեսկերովը իր բողոքն է հայտնել եվրոպացի պատգամավորների հայտարարությունների վերաբերյալ: «Վերջերս մենք լսում ենք, որ որոշ եվրոպացի գիտնականներ ու Եվրախորհրդարանի անդամներ հայտարարում են, որ Nabucco-ն կյանքի չկոչվեց, քանի որ Ադրբեջանը չի երաշխավորում, որ տարեկան 30 մլրդ խմ գազ կարող է առաքել: Սա սխալ պնդում է: Երբ առաջացավ այդ նախագիծը, ադրբեջանական գազի առաքման մասին ընդհանրապես խոսք չկար: Ուստի շինարարությունը ձախողելու համար Ադրբեջանին մեղադրելը անգրագիտության է դրսևորում է»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |