12 փետրվարի 2013 - 14:39 AMT
Վ. Սեդրակյան. Ի՞նչ անեմ, հաջորդ մամուլի ասուլիսը Արուճի գերեզմաններո՞ւմ անցկացնեմ

Լուրերն այն մասին, որ ձերբակալվել է Վարդան Սեդրակյանի աները, չեն կարող իրականությանը համապատասխանել, քանի որ Սեդրակյանի աները մահացել է 23 տարի առաջ՝ 1990 թվականին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանն ասաց, որ աներոջը չի էլ ճանաչել, քանի որ ամուսնացել է 1992 թվականին: Նախագահի թեկնածուն տարակուսանք հայտնեց շրջանառվող լուրերի հետ կապված և ասաց, որ ավելին կարող է ասել. Իր զոքանչը մահացել է, երբ իր կինը 5 տարեկան է եղել. «Ի՞նչ անեմ, հաջորդ մամուլի ասուլիսը Արուճի գերեզմաններում անցկացնե՞մ », - եզրափակեց Սեդրակյանը: