Հ. Քոչարյան. Նույն հասցեում 10-15 հոգու գրանցված լինելը դեռ խախտում չէ![]() 12 փետրվարի 2013 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Շատերը այդպես էլ չեն ստուգում ՝ իրենց անունները ներառված են ընտրացուցակներում, թե՝ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը: Նա նշեց, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդ ընտրություններից.« Ընտրություններում այս տարի մենք դիտարկում ենք ոչ միայն բացասականը, այլև դրականը: Այս տարի բացառությամբ Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի, ընդհանուր առմամբ, քարոզարշավը անցել է խաղաղ»: «Շատ դեպքերում ասում են, որ քարոզարշավը անհետաքրքիր է: Պատճառն այն է, որ թեկնածուների մեջ կան այնպիսիք, որոնք նախկինում ակտիվություն չեն ունեցել քաղաքական դաշտում», -ասաց Համբարձումյանը և ավելացրեց.« Թեկնածուներից մեկը իր քարոզչությունը սկսեց հացադուլով, մյուսը թիկունքում համապատասխան մարդ չունի, որ ճիշտ կազմակերպի քարոզչությունը»: Ընտրացուցակներում անճշտությունների հետ կապված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Կան քաղաքացիներ, ովքեր երկրում չեն, բայց ներառված են ընտրացուցակներում: Կա հնարավորություն քաղաքացու համար, որ գնա ու ստուգի, որպեսզի իր հարազատի փոխարեն մեկ ուրիշը չմասնակցի ընտրություններին: Մենք առաջարկեցինք, որ առանձին տրամադրվի մի ցուցակ, որտեղ նշված կլինի այն քաղաքացիների անունները, ովքեր Հայաստանում չեն, բայց մեր դիմումը դրական արձագանք չունեցավ»,-ասաց Խուրշուդյանը: Ընտրախախտումների հետ կապված ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ եթե սեփականատերը համաձայն է, որ որևէ անձ հաշվառվի իր հասցեում, սա խախտում չի համարվում. «Եղել է դեպք, երբ 10-15 հոգի ցանկացել է հաշվառվել նույն հասցեում, հասցեատերը համաձայնել է ու այն խախտում չի համարվել: Մենք պատրաստ ենք արձագանքել ցուցակներում անճշտությունների հետ կապված ցանկացած ահազանգի»,-ասաց նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |