Մոհամմադ Ռեիսի. Ադրբեջան պետությունը ստեղծվել է 1918 թվականին![]() 12 փետրվարի 2013 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Իրանը բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, և մշակութային ոլորտներում պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին: Նա նշեց նաև, որ դեսպանությունը արդեն համագործակցում է Մշակույթի նախարարության հետ և համատեղ աշխատում է Երևանում գտնվող Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ –ի մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու համար: Մոհամմադ Ռեիսին նշեց, որ Իրանում արդեն հայկական երկու եկեղեցիներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ –ի մշակութային հուշարձանների ցանկում: «Մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք Հասմիկ Պողոսյանի հետ և պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը»,-ասաց դեսպանը: Մոհամմադ Ռեիսին նշեց նաև, որ իրանցիները կընդունեն հայերի օգնությունը թառը իրանական գործիք ճանաչելու հարցում: Ադրբեջանցիները հայտարարում են, որ այդ գործիքը ադրբեջանական ծագում ունի: «Հայտնի է, որ թառը իրանական գործիք է և հազարավոր տարիների պատմություն ունի: Ադրբեջան պետությունը ստեղծվել է 1918 թվականին: Պարզ է, որ ոչինչ չունեցող պետությունները ամեն ինչ պետք է ուրիշներից վերցնեն», - նկատեց դեսպանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |