«Ստորակետ» արվեստանոցի վերջին տարիների աշխատանքները ներկայացվել են Transformers ցուցահանդեսում![]() 12 փետրվարի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրեց իր վերջին տարիների հիմնական աշխատանքները Transformers (վերափոխիչները) ցուցահանդեսում: Ներկայացված էին «Այբ» դպրոցի, Ամերիկյան համալսարանի գրադարանի, «Գրին Բին» սրճարանի, Շուշիի արվեստի ցուցասրահի, «Սեդա Ղազարյան» կենտրոնի շենքերի վերափոխումների փաստագրությունը լուսանկարներով: Արվեստանոցի հիմնադիրներից Մերուժան Մինասյանը աշակերտների հետ խոսեց «Ստորակետի» կազմավորման, վերափոխումների կարևորության ու դրանց փաստագրության մասին: Պատմեց, թե ինչից ու ինչպես ստեղծվեց Այբ դպրոցի շենքը: Դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը վերջում շնորհակալություն հայտնեց ճարտարապետներին: Դպրոցի մեդիա թիմը տեսանյութ էր պատրաստել շենքի մասին: Վերջում աշակերտները և Ստորակետցիները Երևանի քարտեզի վրա նշեցին այն կետերը, որոնք իրենց սիրելի, կամ կարևոր են քաղաքում ու առանձին մեկնաբանություն թողեցին, թե ինչու: Ճարտարապետական արվեստանոցի անձնակազմը առաջիկայում մեկ այլ հանդիպում կունենա այս գործին մասնակցած աշակերտների հետ: «Սա մեզ համար կարևոր հարց է` հասկանալու, թե ինչ եզրեր ունի մեր երկխոսությունը նոր սերնդի հետ, ով հենց ինքը` նոր հայն է: Այս խաղ-աշխատանքը մեր միջև ինչ-որ երկխոսության հարթակ կստեղծի»,-ասում է Մերուժան Մինասյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |