Դեսպանն ու նախարարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հարցեր![]() 12 փետրվարի 2013 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում խրախուսելու ուղղությամբ: Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը: Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության և աշխատանքների համակարգման մեխանիզմը: Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում: Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական և մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |