ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ Լ.ԳՈՒՏԻԵՐԵՍԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՄԲԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբին է միացել Իլինոյս նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Լուիս Գուտիերեսը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել Ամերիկայի հայկական համագումարում: Այդպիսով, խմբի անդամների ընդհանուր թիվը հասավ 147-ի: Կոնգրեսականը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության շուրջ հայտարարության վերահաստատման օգտին եւ նաեւ հորդորել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ապրիլի 24-ի ամենամյա հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լուիս Գուտիերեսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների, լատինաամերիկյան երկրների եւ վետերանների հարցերով զբաղվող կոմիտեների անդամ է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---