Ա. Սորոկին. Նաև ոստիկանի աշխատանքով է պայմանավորված ընտրությունների կազմակերպչական մակարդակի բարձրացումը![]() 12 փետրվարի 2013 - 20:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ոստիկանությունից, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և նշել, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետը նկատել է, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ են նոր համազգեստով հանդերձավորելու աշխատանքները, սակայն ոստիկանության ղեկավարությունը հետևողական է առաջին հերթին բովանդակային փոփոխություններն ավարտին հասցնելու, նոր ոստիկանի ձևավորման գործում, և այդ առումով անելիքներր շատ են։ Անդրեյ Սորոկինն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին նշել է, որ նաև ոստիկանների հետևողական աշխատանքով է պայմանավորված ընտրությունից ընտրություն կազմակերպչական մակարդակի բարձրացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես։ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի սերտ գործընկերության ու բարեկամության կարևորությունը և շնորհակալություն հայտնել բարեփոխումներին ցուցաբերվող իրական աջակցության և օժանդակության համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |