Ոստիկանապետ. Պետք է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում օրինախախտումները բացառելու համար![]() 12 փետրվարի 2013 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ Վեհափառ Հայրապետի այդ ձեռնարկը ամենայն աջակցություն և օժանդակություն կստանա ոստիկանական ողջ համակարգի կողմից: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները: Ոստիկանապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները և հակահասարակական այլևայլ դրսևորումները բացառելու համար: Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին հրահանգել է շարունակել անձնակազմերի հետ տարվող աշխատանքը, շտկել ի հայտ բերված թերացումները, հասնել պատրաստականության այնպիսի աստիճանի, երբ յուրաքանչյուր ոստիկան անձնական պատասխանատվություն կդրսևորի գործառույթների իրականացման համար: Քննարկվել են ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները ընտրությունների նախապատրաստման փուլում, արվել՝ դիտողություններ և առաջարկություններ: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |