ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՊՂԾՈՒՄԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼ Է ՎԱՏԻԿԱՆԻ ԲՈՂՈՔԸ

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչաիկ Թուրքական հանրապետության իշխանությունների որոշումը սբ.Մակար հայկական վանքի տարածքում զվարճանքի կենտրոն բացելու վերաբերյալ, որը գտնվում է Գալեֆակ շրջանի Կիտերա օկուպացված գյուղից դեպի հյուսիս, խիստ բողոքի է արժանացել Վատիկանի կողմից: Սեպտեմբերի 6-ին Կիպրոսի կառավարության մամլո քարտուղար Կիպրոս Քրիսոստոմիդեսը հայտարարել է, որ կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Վատիկանի արձագանքին: Միեւնույն ժամանակ մամլո քարտուղարը նշել է, որ վանքի պղծման փաստը հայտնվել է Վատիկանի ուշադրության կենտրոնում Կիպրոսի կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---