Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն 12 հայ ազատ ոճի ըմբիշներ13 փետրվարի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-17-ին Կիևում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն 17 երկրների մարզիկներ, այդ թվում Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից ու Վրաստանից: Հայաստանի հավաքականն արդեն Ուկրաինայում է գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ և պատրաստվում է մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Որոշ քաշային կարգերում հանդես կգան երկուական կամ երեքական հայ մարզիկներ: Միայն 120 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մինչև 55 կգ քաշային կարգում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը, Միհրան Ջաբուրյանը, Օհան Գիքինյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արթուր Առաքելյանը, Նարեկ Սանոյանը: Սերգեյ Հովսեփյանն ու Դավիթ Սաֆարյանը կհայտավորվեն մինչև 66 կգ քաշային կարգում, Գրիգոր Գրիգորյանը՝ 74 կգ: Մուսա Մուրթազալիևը, Վահե Թաթրազյանը հանդես կգան 84 կգ կարգում, իսկ Էդգար Ենոքյանն ու Անդրանիկ Գալստյանը 96 կգ քաշային կարգում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |