Սենատի կոմիտեն հաստատել է Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

Սենատի կոմիտեն հաստատել է Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Սենատի Զինված ուժերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ հաստատել է Չակ Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում, շաբաթվա ավարտին ակնկալվում է քվեարկությունը Սենատի ընդլայնված կազմով:

Նեբրասկա նահանգից նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածության քննարկումը ամենաթեժ բանավեճի առարկա դարձավ: Դեմոկրատները գովաբանում էին Հեյգելի ծառայողական վաստակը, իսկ հանրապետականները նշում, որ նա բավարար կոշտ դիրքորոշում չունի Իրանի հարցում և շատ է քննադատում Իսրայելին:

Կոմիտեի նախագահը չհետաձգեց քվեարկությունը, ասելով, թե այս բարդ շրջանում «չի կարելի Պենտագոնը թողնել առանց առաջնորդի», հայտնում է VOA News-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---