«Ժառանգություն». Ընտրակաշառքի մասին ահազանգերը քիչ են, բայց զգոնությունը չպետք է թուլացնել13 փետրվարի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, այս ընտրություններում իր լիազորությունների շրջանականերում ավելի օպերատիվ է: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուրդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց ընտրախախտումների հարցում ոստիկանության աշխատանքներին: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ հաճախ լինում է, որ մինչև իրենք հատուկ չեն ահազանգում ինչ-որ խախտման մասին, ոստիկանությունը չի արձագանքում: «Իրենք սպասում են մեր ահազանգին, որ աշխատեն: Այդպես չպետք է լինի»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, ոստիկանության աշխատանքներին խոչընդոտում են ինչ-ինչ քաղաքական պատճառները: Նա հիշեցրերց, որ երեք թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը հայտարարել էին, որ առաջարկում են հրապարակել երկրից բացակայողներից ցուցակը: Դա ոստիկանությունը չի կարող անել մինչև չլինի հատուկ քաղաքական որոշում: «Իրենք ասում են, որ նման դեպքերում հատուկ որոշում է պետք: Սակայն կարելի էր գտնել կոպրոմիսային տարբերակ: Օրինակ տպագրված ցուցակները տրամադրվել ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներին: Որպեսզի համեմատեն, որ հանկարծ չստացվի այնպես, որ այդ քաղաքացիները զանգվածաբար քվեարկել են: Նրանք ընտածների ցուցակներին կարող են տեղեկանալ, ինչու՞ չեն կարող դա անել բացակայողների դեպքում»,- նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Հովսեփ Խուրշուրդյանը դրական է համարում այն, որ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը քիչ են, բայց կոչ է անում չթուլացնել զգոնությունը, որովհետև «կաշառք բաժանում են վերջին օրը»: Ավելացնենք, որ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 22 դեպք: Դրանցից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 15 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, 4 դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են տարածքային դատախազություններ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |