Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել13 փետրվարի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը: Ըստ գյուղապետի՝ խմբերն արդեն անհրաժեշտություն են. «Եթե հանկարծ կրակոցների հետևանքով արտակարգ դրություն ստեղծվի, հրդեհ մարելու, մարդկանց օգնելու համար այս խմբերը ցույց կտան առաջին օգնությունը»,-ասաց գյուղապետն ու հավելեց, որ երեկոյան ևս մեկ անգամ հարցը կքննարկվի: Անդրադառնալով գիշերվա կրակոցների հետևանքով պատճառված նյութական վնասին, Ավալյանն ասաց, որ հիմնականում վնասվել են տների տանիքները, կոտրվել են պատուհաններ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը գիշերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և կարակել է Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ իրավիճակն այժմ հանգիստ է, բնակչությունը զբաղված է իր առօրյա գործերով: Ադրբեջանցիներն օգտագործել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |