ՀՀ դրոշի կիրառումը ստանդարտին չի համապատասխանում. Մնում է հասկանալ՝ ո՞ր ստանդարտին

ՀՀ դրոշի կիրառումը ստանդարտին չի համապատասխանում. Մնում է հասկանալ՝ ո՞ր ստանդարտին

PanARMENIAN.Net - Վերջերս քաղաքացիներից մեկը դատական հայց էր ներկայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ՝ ավտոմեքենայի պետհամարանիշի վրա փակցված դրոշի պատճառով իրեն տուգանելու համար:

Շտապենք տեղեկացնել, որ նա միակ տուգանվածը չէ:

2012 թվականին Հայաստանի հանրապետության Ճանապարհայի ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության оրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով 304 իրավախախտում է արձանագրել ու քաղաքացիներին տուգանել յուրաքանչյուր դեպքի համար 10.000-ական դրամով : «Այդ թվում` հաշվառման համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի կիրառման դեպքեր են արձանագրվել»,-պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությունից :

Վերևում հիշատակված հոդվածն ենք կարդում.

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Ոչ փակագծերում, ոչ էլ այլ տեղ դրոշի մասին խոսք չկա :

Բացի այդ՝այս մասին ոչ մի հիշատակում «ՀՀ դրոշի մասին» օրենքում :

Հարցն այստեղ այդ 3.040.000 դրամը չէ, կամ այն, թե դրանցից քանիսն են տուգանվել հենց դրոշի առկայության պատճառով, այլ այն, թե այդ որ ստանդարտին չի համապատասխանում պետհամարանիշի վրա դրոշի առկայությունը, և ով է խմբագրել օրենքն ու փակագծերում ավելացրել «այդ թվում` հաշվառման համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի կիրառում» արտահայտությունը:

Չե՞ք կարծում, որ պետք է կանչել այն վարոդներին, ովքեր տուգանվել են դրոշը համարանիշին փակցնելու համար, հետ վերադարձնել նրանց գումարն ու շնորհակալություն հայտնել :

Աշխարհի շատ երկրներում ավտոմեքենաների համարանիշների վրա պատկերված են այդ երկրների դրոշները և մարդը, ով սովոր է իր երկրում պետհամարանիշի վրա դրոշ տեսնել, Հայաստանում դրա փոխարեն ինչ- որ սպիտակ շրջանակ է տեսնում:

Աշխարհի շատ երկրներում ազատ քառակուսի են փնտրում դրոշ ու գերբ փակցնելու համար, Հայաստանում տուգանում են:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---