ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-8-ը ակնկալվում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Հայաստան: Նա մասնակցելու է հոկտեմբերի 8-9-ը նշվող Էրեբունի-Երեւան ամենամյա տոնական միջոցառումներին: Էրեբունի-Երեւան տոնն առաջին անգամ նշվել է 1968 թվականին, երբ լրացել էր Երեւանի 2750 տարին: Հատկապես այդ ժամանակ նախկին Լենինի` ներկայումս Հանրապետության հրապարակի հարեւանությամբ բացվել են 2 հազար 750 շատրվաններ, որոնց քանակն ամեն տարի ավելանում է մեկով: Մինչեւ 1988 թվականը Էրեբունի-Երեւան տոնակատարությունը նշվել է ամեն տարի, սակայն անկախության հռչակումից հետո այդ ավանդույթը վեսկսվել է 1998 թվականից: Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետը հնարավոր է մասնակցի Պյոտր I-ի հուշարձանի բացմանը Երեւանում, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---