Ա.Մանուչարյան. Կասեի` մի գնացեք ընտրության, բայց շատերի օրվա հացը կախված է դրանից13 փետրվարի 2013 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը իրական ընտրություն կատարել է միայն 1988-91 թվականներին, երբ կյանքի իր ձևն էր ընտրում: Նախ` նախագահ ընտրվեց Լևոն տեր-Պետրոսյանը , ապա խորհրդարանը կազմավորվեց: Դրանից հետո մենք ընտրեցինք կեղծ արժեքներ, այսպես կոչված` արևմտյան չափանիշներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Այսօր կեղծ ընտրություններ լինում են բոլոր երկրներում: Ուղղակի որոշ տեղերում կեղծումներ կատարվում են ավելորդ ընտրաթերթիկների միջոցով, իսկ Արևմուտքում երկու խամաճիկ թեկնածուներից ընտրվում է նա, ով պետք է թալանի: Սա համամարդկային թալանի համակարգ է»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` ընտրությունները Հայաստանում վերածված են զավեշտի: «Սերժ Սարգսյանը միայնակ չարագործ չէ և ոչ էլ` հանրապետական կուսակցությունը չարագործների խումբ: Նրանք ուղղակի մտածում են` ինչու մենք չպետք է ընտրվենք, ուրիշները մեզանից լավ են թալանելու», - նշեց Աշոտ Մանուչարյանը և հավելեց. «Ես կասեի` մի գնացեք ընտրության, բայց գիտեմ, որ շատերի աշխատանքը կախված է դրանից, շատերի օրվա հացը կախված է դրանից»: Ըստ Աշոտ Մանուչարյանի` Արևմուտքի երկրները վերահսկում են Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացները: Այդպիսի օրինակ կարելի է համարել այն, որ նրանք չեն թողնում հարևան Ադրբեջանին բարեփոխումներ մտցնել, քանի որ նման երկրներում ավելի հեշտ է նավթի պաշարները տնօրինել: «Ո՞վ է իրական ընտրություններ կատարում Կովկասում, պետք է այս հարցին պատասխանել և հետո մտածել` ինչպես շտկել դրությունը: Պետք Արևմտյան թատրոնը վերջանա, որ սկսվի հայկականը»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: «Հայաստանում դրված է մի մեծ փոշեկուլ, ավելի ճիշտ` հարստակուլ: Այդ նախարարները, պատգամավորները, օլիգարխները քաշում են դեպի իրենց այն, ինչ նախորդ սերունդները ստեղծել են, ինչ մեր քաղաքացիները ստեղծում են այլ երկրներում և ուղղարկում մեր երկիր, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան: Իշխանություն ունեցող մարդիկ այդ հավաքածով արտասահմանյան բանկերում հաշիվներ են բացում, սակայն գործարաններ այստեղ չեն ստեղծում այլ հովանավորում են արտասահմանի տնտեսությունը»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |