Ավանում կառուցվում է բնակարանային համալիր երիտասարդ մասնագետների համար

Ավանում կառուցվում է բնակարանային համալիր երիտասարդ մասնագետների համար

PanARMENIAN.Net - Այսօր Ավան վարչական համայնքում տեղի է ունեցել հիմնարկեքի արարողություն: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպությունը ևս 490 բնակարան է կառուցում երիտասարդ մասնագետների համար:

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողներին ասել է, որ «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին, և սպորտսմեններին» խրագրով կառուցվում է 5 շենք, որը շահագործման կհանձնվի արդեն այս տարվա վերջին:

Քարամյանն ընդգծել է, որ աշխատանքի շուրջ 60 տոկոսն արդեն արված է: «Երիտասարդ մասնագետների համար այժմ կառուցվում է 7 շենքանի համալիր, որի աշխատանքները մեկնարկել են և տևելու են մոտավորապես 28 ամիս»,- ասաց Քարամյանը:

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահը հավելեց, որ 2015 թվականին ևս 4980 ընտանիք կստանա բնակարան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---