Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությանը մասնակցելու են Արսեն Սարգսյանը և Ամալյա Շառոյանը13 փետրվարի 2013 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին Թեհրանում մասնակցում է միջազգային մրցաշարի: 13 երկրների ներկայացուցիչների թվում են նաև 18 հայ մարզիկներ, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը: Մարզիչը նշեց, որ հայ աթլետները պարբերաբար ելույթ են ունենում այդ մրցաշարում և լավ արդյունքներ են գրանցում: Փետրվարի 23-ին Հայաստանի հավաքականը մոտ 26 մարզիկներով Ստամբուլում հանդես է գալու Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Իսկ մարտի սկզբին գերմանական Գյոթենբուրգում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում մասնակցելու են 2 մարզիկներ` հեռացատկորդ Արսեն Սարգսյանը և Ամալյա Շառոյանը, ով ելույթ է ունենալու 400 մետր վազքում: «Այս տարի մենք շատ հագեցած մրցութային ծրագիր ունենք, առաջիկա ամիսներին ևս մի քանի կարևոր մրցաշարերում ենք հանդես գալու: Կաշխատենք հաջող մասնակցել դրանց»,- ավելացրեց Հայրապետյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |