ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ10 սեպտեմբերի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում ընթացող իրադարձություներին եւ կարեւորում է այդ երկրի կայունությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ կառավարական ճգնաժամը Ուկրաինայում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳՆ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյին կհաջողվի շուտափույթ ձեւավորել նոր կառավարություն եւ հաղթահարել ժամանակավոր դժվարությունները: «Հայ-ուկրաինական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ պետությունների փոխադարձ վստահության վրա: Այսօր մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի ներքին զարգացումները որեւէ կերպ չեն անդրադառնա մեր հարաբերությունների վրա»,-ընդգծել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |