CCAF-ը դատապարտում է Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ![]() 13 փետրվարի 2013 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի բռնատիրական ռեժիմին դրական ազդանշանների մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, CCAF-ը իր ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ֆրանսիան որոշել է համաձայնվել նոր գլխի բացմանը Թուրքիայի և ԵՄ միջև բանակցություններում: Փետրվարի 12-ին Ֆաբիուսի հրապարակած այդ մտադրությունը առավել անհասկանալի է դառնում Թուրքիայում ազատությունների լուրջ խախտումների ֆոնին: «Ֆրանսիայի կառավարության այս ապշեցնող որոշումը հատկանշական է նաև Թուրքիայում փոքրամասնությունների հանդեպ ռասիզմի ու բռնության համատեքստում՝ հայ կանանց սպանությունները, քրդերի դեմ բռնությունները, հունվարի 9-ին 3 քուրդ ակտիվիստների սպանությունը Փարիզում, որի ետևում թուրքական հատուկ ծառայություններն են»,-գրում է թուրքական ծագումով ֆրանսաբնակ ուսանողուհի Սեվիլ Սեվիմլին: Հայտարարությունը դիվանագիտական ցինիկ հայեցակարգի արդյունք է և հակասում է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշմանը, ասվում է CCAF-ը հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |