ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ10 սեպտեմբերի 2005 - 08:50 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռընե Վան Դեր Լինդենի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին առնչվող խնդիրներ: ԵԽԽՎ նախագահը կարւորեց լայն քարոզչական աշխատանքների իրականացումը մինչեւ հանրաքվեն ընկած ժամանակաշրջանում եւ բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Նյու-Յորք կատարած այցի շրջանակում Ա.Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Չեխիայի խորհրդարանի նախագահ Լյուբոմիր Զաորալեկի, Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Թերեզ Մեյերի, Ճապոնիայի խորհրդարանի նախագահ Չիկագե Օոգիի, Բրազիլիայի խորհրդարանի նախագահ Ժոզե Սեվերինո Կավալկանտիի եւ Հորդանանի խորհրդարանի նախագահ Աբդուլլահ Մաջալիի հետ: Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հաստատելու միջխորհրդարանական կապեր այդ երկրների հետ: Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ այս երկրների հետ խորհրդարանական կապերի հաստատումը կարող է մեծապես նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ նպաստել Հայաստանին վերաբերվող խնդիրների ճիշտ ընկալմանը եւ միջազգային համագործակցությանը: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Լառնակայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու մասին: Նյույորքյան հանդիպումներից հետո Արթուր Բաղդասարյանը վերադարձավ Երեւան: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը |