Ոստիկանապետի տեղակալն ու դիտորդներն ամփոփել են համատեղ կատարած աշխատանքները![]() 13 փետրվարի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները: Ամփոփվել են նաև Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը: Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հետագա քայլերի պատրաստակամություն հայտնել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |