Քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել 3D պատկերների և գրաֆիտիների նախագծերը![]() 13 փետրվարի 2013 - 21:12 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականին նախատեսվում է Երևանում 7-8 վերգետնյաների անցում կառուցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Հետամուտ լինելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքականությանը՝ վարչությունն ամեն ինչ արել է, որ համայնք-մասնավոր հատված համագործակցությունը լավ հիմքերի վրա լինի։ Առանց քաղաքային բյուջեն ծանրաբեռնելու, մասնավորի հետ համագործակցությամբ Երևան քաղաքում կատարվել է 500 մլն դրամի աշխատանք։ Կառուցվել է 7 վերգետնյա անցում, որտեղ, որպես վճարման միջոց, թույլատրվել է ֆինանսավորող կազմակերպության գովազդը»,- նշել է Արազ Բաղդասարյանը և հավելել, որ մասնավորի հետ համագործակցությամբ նաև էլեկտրոնային չվացուցակներ կտեղադրվեն, որոնք ևս մասնակիորեն որպես գովազդակիր միջոց կծառայեն։ Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը հայտնել է, որ շարունակվելու են նաև 3D պատկերների և գրաֆիտիների նախագծերը. «Վերջիններս մեկնարկել էին հատկապես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա կապակցությամբ, բայց, հաշվի առնելով դրական արձագանքները, ծրագիրը նախատեսված է ընդլայնել»։ Հիշեցնենք, որ տոնակատարությանն ընդառաջ՝ Երևանի մի շարք շենքերի պատերին պատկերվել էին հայ և համաշխարհային դասականների դիմանկարները՝ ստեղծագործական լուծումներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |