Փետրվարի 14-ին կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սբ. Վալենտինի օրը

Փետրվարի 14-ին կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սբ. Վալենտինի օրը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սբ. Վալենտինի օրը: Վերջին տարիներին այդ տոնը սկսել են նշել նաև Հայաստանում: Եվրոպայում այս տոնը նշվում է 13-րդ դարից:

Վալենտին քահանան գաղտնի պսակադրում էր զինվորներին իրենց սիրելիների հետ. նա հռոմեական Տերնի քաղաքից էր։ Նրա նախընտրած զբաղմունքն էր հաշտեցնել սիրահարներին, օգնել սիրային նամակներ գրել և զինվորների խնդրանքով ծաղիկներ նվիրել աղջիկներին: Իմանալով այդ մասին, կայսրը Վալենտինին դատապարտում է մահապատժի։ Բանտում Վալենտինն ինքն էլ է սիրահարվում՝ բանտապահի դստերը։ Մահապատժից մեկ օր առաջ նա հրաժեշտի նամակ է գրում, որտեղ պատմում է իր սիրո մասին և ստորագրում՝ «Քո Վալենտին»։

Հետագայում, որպես հանուն հավատի զոհված քրիստոնյա նահատակ, Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվեց սրբերի շարքը։ Իսկ 496 թ. Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---