ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ12 սեպտեմբերի 2005 - 08:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր մեկնել է Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նրա գլխավորած կառավարական պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Բարձր մակարդակի լիագումար հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին` ՄԱԿ-ի կենտրոնակայանում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Հանդիպման ընթացքում, պետությունների բարձրաստիճան այլ ղեկավարների հետ միասին, վարչապետը կմասնակցի «ֆինանսավորում զարգացման համար» հանդիպմանը, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Թորոյա Օբեյդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Քլեմալ Դերվիշի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էն Վենեմանի հետ: Նախատեսվում է նաեւ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մասնակցությունը մի շարք այլ միջոցառումների: Հայաստանի վարչապետի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 16-ին: Վարչապետը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից կազմակերպվելիք ընդունելությանը: Հայկական պատվիրակությունը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 18-ին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |