Պաշտպանության նախարարությունը զարգացնում է միջազգային ռազմական համագործակցությունը![]() 14 փետրվարի 2013 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ: Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները, ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ՊՆ հաղորդագրության մեջ: Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում` ռազմական կրթություն, ռազմական արդյունաբերություն, զինված ուժերին առնչվող իրավական ընթացակարգեր, ռեսուրսների պլանավորում և այլն, ինչպես նաև կողմերի միջև քննարկումներ պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |